կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-10 11:46
Հասարակություն

Վնասվել են Չինարիի տների դռները, պատուհաններն ու տանիքները

Վնասվել են Չինարիի տների դռները, պատուհաններն ու տանիքները
Երեկ կեսօրին` 14.00-15.30 ընկած ժամանակահատվածում, և գիշերը` 9.30-ից մինչև կեսգիշեր, հակառակորդը կրակոցներ է արձակել Չինարիի ուղղությամբ: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: Գյուղապետն ընդգծեց, որ, ամենակարևորը, մարդկային կորուստներ և վիրավորներ չունեն: Ըստ նրա` միայն վնասվել են տների դռները, պատուհաններն ու տանիքները: