|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Ադրբեջանի զինուժը հունիսի 8-ի երեկոյան` ժամը 21.00-22.00-ն ընկած ժամանակահատվածում, որոշակի ընդհատումներով, կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Yerkir.am-ին տեղեկացրեց, որ այդ կրակոցների հետևանքով հայկական զինուժը կորուստներ չի կրել։
Կկրակոցներ եղել են գյուղերի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են տների տանիքներ, պատուհաններ:
Կոթիի համայնքապետ Ֆելիքս Մելիքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մի քանի տների տանիքներ են վնասվել, պատուհաններ են կոտրվել, կրակոցների մի մասն էլ ուղղված է եղել տների պատերին, դրանք վնասվել են: