Փոխարժեքներ
27 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.71 |
EUR | ⚊ | € 446.43 |
RUB | ⚊ | ₽ 4.5866 |
GBP | ⚊ | £ 510.8 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Ղազախստանի առողջապահության նախարար Ալեքսեյ Ցոյը հայտարարել է, որ երկիրը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդության գագաթնակետը. հայտնում է kapital.kz-ը:
«Գագաթնակետը հաղթահարվել է, և մեր խնդիրն է պահպանել շատ ծանր փորձություններով մեր ողջ ժողովրդի հաղթած դիրքերը ամբողջ առողջապահության համակարգի համար», - ասել է նախարարը:
Օգոստոսի 3-ի դրությամբ՝ համաճարակի սկսվելուց ի վեր, Ղազախստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 92,662 դեպք` 793 մահվան ելքով: Միևնույն ժամանակ, վարակվածների 67,4 տոկոսն արդեն վերականգնվել է. ասել է Ցոյը:
«Միայն վերջին 24 ժամվա ընթացքում 672 մարդ ազատվել է հիվանդությունից, և այդպիսի լավ ցուցանիշները դանդաղորեն աճում են», - եզրափակել է պաշտոնյան: