Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Շուշի քաղաքում գերի ընկած 80-ամյա Ջոնիկ Թևոսյանին մտադիր են վերջնականապես ոչնչացնել Ադրբեջանում:
Սումգայիթի ջարդերից հրաշքով մազապուրծ եղած տարեց մարդուն անվանել են «Խոջալուի դահիճ», որն իբր հետախուզվում էր այս բոլոր տարիներին և ցուցակում 45 համարն էր. հայտնում է Բաղրամյան 26 թելեգրամյան ալիքը։
«Ադրբեջանցիները պատրաստվում են նրան դատել շինծու մեղադրանքով: Ակնհայտ է, որ դժբախտ մարդը չի դիմանա բանտարկությանը:
Այսպիսով՝ Ալիևը ոչ միայն փորձում է արդարացնել հիվանդ տարեց մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, այլ նաև իր համար քաղաքական միավորներ վաստակել, որպեսզի «վրեժխնդիր» լինի Խոջալուի զոհերի համար: Նրան բավական դուր է եկել «ազատարարի» կերպարը: Միևնույն ժամանակ, նա մոռանում է, որ Ղարաբաղը գործնականում իրեն են փոխանցել Սիրիայից ժամանած ահաբեկիչներն ու թուրքական հատուկ նշանակության ջոկատները, որոնց թիկունքում թաքնվում էր Ալիևի բանակը»,– նշում է ալիքը։
Նշենք, որ, ըստ տեղեկությունների, Ջոնիկ Թևոսյանը Սումգայիթ քաղաքից էր, նա հայերի ջարդերի ընթացքում հրաշքով էր փրկվել և հաստատվել Շուշիում։