|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.43 |
| EUR | ⚊ | € 440.89 |
| RUB | ⚊ | ₽ 4.8627 |
| GBP | ⚊ | £ 503.72 |
| GEL | ⚊ | ₾ 141.17 |
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ երկիրը հաղթահարել է կորոնավիրուսի տարածման երրորդ ալիքը: Համապատասխան հայտարարությունը քաղաքական գործիչը կատարել է հինգշաբթի օրը:
«Բնակչության, բժշկական անձնակազմի և մոբիլիզացված ուժերի հետ համատեղ մեր ընդհանուր աշխատանքի արդյունքում մենք կարողացանք հաղթահարել կորոնավիրուսի տարածման երրորդ ալիքը», - ասել է նա:
Դեկտեմբերի սկզբից Իրանում նկատվում է կորոնավիրուսի նոր դեպքերի թվի անկում: Այսպիսով՝ կիրակի օրը՝ նոյեմբերի 1-ից ի վեր առաջին անգամ, դեպքերի թիվը պակաս էր 8 հազարից: Երկրում համաճարակի սկզբից վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 1 108 269 մարդ, 52 196 մահվան դեպք և 812 270 ապաքինված: