|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 5394 նոր դեպք է հայտնաբերվել, հաղորդում է վարակի դեմ պայքարի հարցով օպերատիվ շտաբը:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նոր դեպքերը գրանցվել են 83 շրջաններում, աճ չկա միայն Չուկոտկայի եւ Նենեցյան ինքնավար օկրուգներում: Ընդ որում, վարակվածների 26,2 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշների:
Ամենից շատ նոր դեպքեր են գրանցվել Մոսկվայում՝ 693, եւս 196 վարակված՝ Սվերդլովում, 172-ը՝ Խանտի Մանսիյսկում, 160-ական՝ Սանկտ Պետերբուրգում եւ Մերձմոսկվայում, 140-ը՝ Իրկուտսկում:
Վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 856 264-ի, մահացել է 14 207 մարդ, ապաքինվել՝ 653 593-ը:
ԱՀԿ վերջին տվյալներով՝ աշխարհում վարակվածների թիվը հասնում է 17,6 միլիոնի, մահացել է 680 000 մարդ: