|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ռուսաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 5475 նոր դեպք: 27 տոկոսի մոտ ախտանշաններ չկան: Այս մասին հայտնում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ռուսաստանում մեկ օրում կորնավիրուսից ապաքինվել է 8116 մարդ, 169 -ը մահացել է։
Առաջին տեղում վարակվածների աճով շարունակում է մնալ Մոսկվան (+671) դեպք), ընդ որում մայրաքաղաքում այդ ցուցանիշը մեկ ամսվա ընթացքում նվազել է 7,5 տոկոսով:
Մայրաքաղաքին հաջորդում են Սվերդլովսկի շրջանը (+223), Նիժնի Նովգորոդի շրջանը (+188), Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանը (+173):
Նախօրեին հաղորդվել էր 5395 նոր դեպքերի մասին։
Այսպիսով, համաճարակի ամբողջ ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների 828 990 դեպք: