|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7113 նոր դեպք, 92 մարդ մահացել է, 6342-ը դուրս է գրվել. այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Նշվում է՝ 32 տոկոսի մոտ կլինիկական դրսեւորումներ չկան: Երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 613.994-ի, մահացել է 8605 մարդ, առողջացել է ավելի քան 375 հազարը:
Նոր պացիենտների մեծ մասը Մոսկվայում է (885), Մերձմոսկվայում (467), ինչպես նաեւ Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանում (319): Միեւնույն ժամանակ 221 դեպք է գրանցվել Սանկտ Պետերբուրգում, 217-ը՝ Նիժնի Նովգորոդի շրջանում, 209-ը՝ Իրկուտսկի շրջանում:
Ամենափոքր աճը գրանցվել է Չեչնիայում (ինը), Ղրիմում (ութ) եւ Հրեական ինքնավար շրջանում (չորս): Նախօրեին հաղորդվել էր 7176 վարակման եւ 154 մահվան դեպքի մասին: