|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման վեց նոր դեպք է արձանագրվել, որոնցից 4-ը՝ Մոսկվայում, մեկական՝ Կալինինգրադում և Կրասնոդարի երկրամասում: Այս մասին հայտնել են վիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից. հայտնում է Yerkir.am-ը:
Բոլոր վարակակիրները վերջին երկու շաբաթում այցելել են երկրներ, որտեղ կորոնավիրուսի հետ կապված ոչ բարենպաստ իրավիճակ է տիրում:
Նշվում է, որ հոսպիտալացվածները գտնվում են ինֆեկցիոն վերակենդանացման բաժնում:
Ռուսաստանում Covid-19 կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 34-ի, որոնցից 31-ը ՌԴ քաղաքացիներ են, երկուսը՝ Չինաստանի, մեկը՝ Իտալիայի:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսի տարածումը համավարակ է հայտարարել: Վիրուսը տարածվել է 116 երկրում: Ողջ աշխարհում վարակակիր է մոտ 127 863 մարդ, մահացել է 4718-ը: