Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դասախոս, պ.գ.դ., պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը գրում է.
«Կարծում եմ, որ Անդրանիկի, Արամ Մանուկյանի և այլոց անունները հերթական անգամ մանիպուլյացիայի ենթարկելուց հետո պետք է կրքերը հանդարդեցնել։
Պետք է վերադառնալ այն կետին, որտեղից սկսվեց պղտորումը։
ԹԵՄԱՅԻՑ ՉԵՆՔ ՇԵՂՎԵՈՒ։
Հայաստանում կրթական բարեփոխումների հերթական փուլը պետք է սկսվի կրթության ռազմավարության ընդունումով։ (Ներկա կառավարությունը չի հաստատել 2018 թ․ գարնանը նախորդ կառավարության կողմից պատրաստված կրթության նոր ռազմավարությունը, դրան փոխարինող ռազմավարություն անցնող երկու տարվա ընթացքում չի գրվել)։ Պետք է հստակեցնել, թե կրթական ինչպիսի աշխարհայացք ենք մենք դավանելու։
Կրթության ռազմավարության ընդունումից հետո պետք է հաստատել Հանրակրթության նոր պետական (ընդհանուր) չափորոշիչը, որը բխելու է կրթության ռազմավարությունից։
Հանրակրթության պետական (ընդհանուր) չափորոշչի ընդունումից հետո նոր միայն պետք է մրցույթ հայտարարել առանձին առարկայական չափորոշիչ-հայեցակարգ գրելու վերաբերյալ։ Առարկայական չափորոշիչ-հայեցակարգեր գրող խմբերում պետք պարտադիր ընդգրկվեն հանրակրթական դպրոցների ուսուցիչներ, մեթոդիստներ, գիտնականներ։
Զուգահեռաբար պետք է պարզաբանել, թե ինչպես եղավ, որ Թուրքիայում տարիներ շարունակ պատմության դասագրքեր և ծրագրեր գրելու վերաբերյալ հրահանգավորում անցած անձը ղեկավարեց Հայաստանում դպրոցական պատմագիտական առարկայական չափորոշիչ-հայեցակարգ պատրաստող աշխատանքային խումբը։
Մնացածը՝ հետո»։