կարևոր
5611 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-17 09:42
Հասարակություն

Հաթերքի գերեզմանոցի մասին երեկվա հրապարակումս փաստ էր․ադրբեջանցիները հրահանգավորում են քանդել մեր գերեզմանները․ Արթուր Գևորգյան

Հաթերքի գերեզմանոցի մասին երեկվա հրապարակումս փաստ էր․ադրբեջանցիները հրահանգավորում են քանդել մեր գերեզմանները․ Արթուր Գևորգյան

Քանդակագործ Արթուր Գևորգյանը գրում է.

«National Sculptural park museum քանդակագործության ազգային պարկ թանգարան ը վերջին 10 տարիների ընթացքում առանձնահատուկ ուշադիր է եղել հայկական մշակութային ժառանգության ճակատագրի հետ կապված խնդիրներին, բայց պատերազմը, հայկական տարածքների օկուպացիան բերել է նրան, որ լրացուցիչ աշխատանքային դաշտ է բացվել։

Էս դաշտի մեջ կան փաստերի հավաքագրման, գիտական ու այլ տիպի խնդիրներ, որոնք դեռ հասցնում եմ լուծել, բայց ծավալը միշտ մեծանում է ու մասշտաբավորվում։

Հաթերքի գերեզմանոցի մասին երեկվա հրապարակումս փաստ էր, որ ներքին հրահանգի, կրակմարիչի հետ կապված ակցիայի միջոցով, ադրբեջանցիները հրահանգավորում են քանդել մեր գերեզմանները։

Ավելի մանրամասն էսօր հարցազրույցում կանցնեմ այս թեմայի վրայով, քանի որ կատարվածի հուշամամբ, գարնանը սպասվում է բռնարարքների շարք հայկական գերեզմանոցների հանդեպ։

Բանը նրանում է, որ աշնանը, երբ Հաթերքն օկուպացրել են' այդ պահից իսկ սկսել են իրավիճակ ուսումնասիրել, իրենց սև նպատակների համար, զարգացնելով իրադրությունը։

Փաստացի կա ենթադրություն, որ տեսանյութի հերոսը ադրբեջանաբնակ է կամ այլազգի է, քանի որ խոսում է վատ ադրբեջաներենով։

Իսկ թե ինչու՞ կամ ով է, մանրամասն կանդրադառնանք տեսանյութով»։