Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
«Էրեբունի» ԲԿ-ն պարզաբանում է ներկայացրել, թե ինչպես է պատահել, որ ողջ մարդու հիվանդության պատմության մեջ «մահ» բառն է գրվել:
Պարզաբանման մեջ ասվում է. «Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը երեկոյան տեսանյութ էր հրապարակել, որի առիթով հայտնում ենք հետեւյալը. Հիվանդը «Էրեբունի» ԲԿ -ի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել աորտայի շերտազատվող անեւրիզմայով: Վերակենդանացման բաժանմունքում նրա վիճակը կայունացվել է, հրավիրվել է անոթային վիրաբույժ: Ծանր սոմատիկ պատճառները հաշվի առնելով՝ որոշվել է չգնալ վիրահատության, քանի որ վիրահատական միջամտությունը կարող էր հիվանդի կյանքի հետ անհամատեղելի դառնալ: Հիվանդի հարազատները հրաժարվել են հետագա բուժումից եւ հիվանդը դուրս է գրվել:
Ինչ վերաբերում է #COVID-19 թեստին, նշենք, որ «Էրեբունի» ԲԿ հոսպիտալացվող յուրաքանչյուր հիվանդից կատարվում է նմուշառում, որն ուղարկվում է ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ լաբորատորիա: Թեստի պատասխանը ստացվել է մեկ օր հետո՝ դրական: Այսինքն, հիվանդանոց մուտք գործելուց հիվանդն արդեն իսկ ունեցել է նոր կորոնավիրուսային վարակ: Ինչ վերաբերում է հիվանդության պատմության մեջ նշված «մահ» բառին, հայտնում ենք, որ դա վրիպակ է՝ պայմանավորված վերակենդանացման բաժանմունքի գերծանրաբեռնվածությամբ: Նույն փաստաթղթի մեջ նշված է նաեւ, թե առողջական ինչ վիճակով է հիվանդը բժշկական կենտրոնից դուրս գրվել»: