կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-01 16:40
Քաղաքական

Նախարարություն, որը չունի պետական ծրագիր կամ ինչպես են խաթարվում մեր ինքնության հիմքերը. Լիլիթ Գալստյան

Նախարարություն, որը չունի պետական ծրագիր կամ ինչպես են խաթարվում մեր ինքնության հիմքերը. Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը գրում է.

«Ինչպես չի կարելի չափորոշիչ սահմանել.

Կրթության մասին ՀՀ գործող օրենքի 4-րդ Հոդվածն հետևյալ հաստատումներն ունի՝ <ՀՀ կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործին իր նպաստն է բերում նաև Հայ Եկեղեցին:
Կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ է, որը ՀՀ կառավարության ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը>>Ըստ էության, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ կարևորագույն՝ օրենքին համազոր այն փաստատուղթն է, որը սահմանում է կրթության ոլորտում պետության պատասխանատվությունների և հանձնառությունների սահմանը, անձի, հասարակության և պետության շահերից բխող առաջնահերթությունները, նպատակներն ու թիրախները, պատասխանում է շատ կարևոր մի հարցի՝ ինչ հասարակություն ենք կերտում, որն է նրա արժեքային համակարգը, որքանով է այդ արժեքային համակարգը նպաստում է համահայկական միասնական շահերին, հոգևոր, տեղեկատվական դաշտի ամրապնդմանը:
❗️Փաստորեն, չունենալով ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ, փորձ է արվում վերաձևել դպրոցը, մեր հասարակությունը, մեր ապագան: Պարզից էլ պարզ է՝ անհնար է և անթույլատրելի կրթական ծրագրերի բովանդակություն և շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջներ՝ պետական կրթական չափորոշիչ սահմանել, երբ չկա պետության կողմից հաստատված ծրագիր-նպատակ-խնդիր: Սա համարժեք է, օրենքը չգոյության պայմաններում նորմատիվ ակտ սահմանելուն: Առատորեն պարգևավճար ստացող նախարարն ու թիմը այս անելու համար ավելի քան երկու տարի ժամանակ ունեին…
Սա ըստ էության հենց այն ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԹԵՐԱՑՈՒՄՆ Է, ԳՈՒՑԵԵՎ ՀԱՏՈՒԿ ՄՏԱԾՎԱԾ ԲԱՑԸ, որի վրա կառուցվում են հետագա սխալները, իսկ ավելի ճիշտ՝ կասկածելի և վտանգավոր նպատակադրումները:

Եվ այսպիսի իրավիճակում և մթնոլորտում շատ բնական է չափորոշիչներ մշակող աշխատանքային խմբերում որոշ պատահական <> թափանցում-ընտրությունը, կամայական և հայեցողական վերաբերմունքը, ոչ պրոֆեսիոնալիզմը, օրգինալ, աննախադեպ ու տարաշխարհիկ երևալու մարմաջը և իհարկե՝ ազգային բաղադրիչի մերժումը, նսեմացումն ու արհամարհումը: Այս վերջինն տենդենցն արդեն շատ առարկայական է և անհերքելի:

Վերջին օրերին հանրային քննարկման առարկա են դարձել հատկապես Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը» «Հայոց լեզու» և «Գրականություն» բաժիններն, ինչը շատ բնական է: Հենց այս առակայախմբի տիրույթում է հիմնականում ձևավորվում ազգային դպրոցը և հենց այս առարկայախմբի չափորոշիչներում են աղետալի բացթողումներ, <>արձանագրվել: Բնական էին և գնահատելի մեր ակադեմիական շրջանակների՝ ՀՀ ԳԱԱ-ն և ԵՊՀ-ն ներկայացնող գիտական հանրույթի հրապարակային տեսակետներն ու եզրակացությունները:
Մի քանի անդրադարձ կատարեմ «Հայոց լեզու» և «Գրականություն» բաժիններին, թեև տարակուսելի է՝ արդյոք իմաստ ունի քննարկել օրենքի խախտումով մշակված մի փաստաթուղթ…
❗️ Նախ, գրականության և լեզվի ուսուցման նպատակ հետապնդող առարկայական չափորոշիչները և օրինակելի ծրագիրը շարադրված է այնպիսի ցածրորակ լեզվամտածողությամբ, քերականական և ոճական այնպիսի աղաղակող սխալներով, որ տպավորություն է, թե թարգմանական անհանհաջող ձեռնարկ է, խնդրին անտեղյակ, սիրողական մի խմբակի մտավարժանք: Իսկ փաստաթղթի սևագիր լինելու հեղինակների արդարացումը որքան անլուրջ է, նույնքան՝ ամոթալի…
❗️ Անհնար է հավատալ, որ հայ գրականության և մշակույթի երևելիներ Մաշտոցը, Ագաթանգեղոսը, Խորենացին, Բուզանդը, Եղիշեն, Նարեկացին և Քուչակը անփութաբար են մոռացվել:
Իսկ, այնուամենայնիվ, եթե մոռացվել են, այդ դեպքում, կարելի՞ է արդյոք չափորոշչի մշակում վստահել մի խմբի, որը մեր ինստիտուցիոնալ հիշողության կրողը չէ և մեր ինքնության մի քանի դարի ու դարաշրջանի վրայով կարող է այդպես չիմացյալ ցատկ կատարել: Մի՞թե կարիք կա հաստատելու, որ հանրակրթության շրջանակներում առանց վերոհիշյալ մեծությունների արժևորման անկարելի է ամբողջական հայ մարդ, անհատականություն, ազգային նկարագիր և աշխարհայացք ձևավորել: Ոչ, դուք մտածված եք աղքատացնում ձևավորվող անհատականության, հայ աշակերտի մտահորիզոնը, նեղացնում նրա ինքնության շրջանակը:
❗️ Հավանաբար հենց այս նպատակադրումով էլ ողջ ծրագրում ժամանակագրական և ժանրային խառնաշփոթ է, հեղինակների և թեմաների անտրամաբանական հաջորդականություն:
❗️ <> վերնագրի ներքո՝ հետագա շարադրանքում հայտնվում է Հանրակրթական դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսումնառության ՀԱՅԵՑԱԿԱՐԳ-ի (նախագիծը): Կամ պետք է զատել առարկաները, կամ՝ վերնագիրը փոխել:
Անհասկանալի է և անտրամաբանական, թե ինչու է իբրև միասնական առարկա դիտվում հայոց լեզուն և առհասարակ գրականությունը, ոչ թե՝ հայ գրականությունը:
❗️ <>, սահմանում է նախագիծը: Այս խիստ մակերեսային, սահմնափակ և նեղ մոտեցմամբ, առանց վարանելու կասեի՝ ԿՈՆՑԵՊՏՈՒԱԼ մոտեցումովէ ներկայացվում լեզվի և գրականության ուսումնասիրության նպատակը, մինչդեռ լեզուն և գրականությունը աշխարհայացք են, մտածողություն, արժեքային համակարգ, աշխարհընկալում: Լեզուն ամենամեծ մշակույթն է, չկա լեզվից դուրս ոչինչ…
❗️Նույնքան մակերեսային և խոցել է գրական երկի ուսումնասիրության նպատակի սահմանումը: Նախ, իբրև առաջնային նպատակ շեշտված է երկի ենթիմաստի բացահայտումը: Իսկ հետո բախվում ես հետևյալ անհասկանալի, ոչ գրագետ շարադրանքին՝ <>:
❗️ Հանրակրթական դպրոցի 1-12-րդ դասարաններում հայոց լեզվի և գրականության ուսումնառության և ոչ մի փուլում հայ գրականությունն իբրև առանձին առարկա ներկայացված չէ: Ահա, այսպես է իրականացվում ազգային դպրոց ունենալու օրենքի պահանջը…
❗️ Հասկացություններում և ընդհանրապես ողջ տեքստում չկա ազգային արժեհամակարգ կամ ազգային ինքնություն հասկացությունը: Խնդիրն այն է, որ կոնցեպտուալ իմաստով պարզապես չկա այդպիսի նպատակադրում և խնդիր: Այս չափորոշիչը և ծրագիրը ուղղված են ազգային ինքնագիտակցության թույլ պատկանելությամբ աշխարհաքաղաքացու ձևավորմանը: Այս պատճառով է, որ տեքստում ոչ ինքնություն և ոչ էլ՝ մշակույթ հասկացությունների կողքին ազգային բնութագրիչը չի հանդիպում:
❗️ Ժամանակակից հայ գրականության ներկայացվածությանն ու գործերի ընտրությանը արդարացիորեն շատերն են անդրադարձել, քննադատել: Կարևոր մի բացթողումի մասին ևս չի կարելի լռել. Ինչպե՞ս կարելի է կրթական ծրագրում չներառել xx դարը ներկայացնող սփյուռքահայ գրողների:
❗️ Արտասահմանյան գրականության անհասկանալի ընտրությունն ու մասնավորապես ռուս գրականության բացակայությունը երևի նույնպես անմեղ մոռացումի շարքում է:
❗️ Լեզվի և գրականության ծրագրից պարզ է դառնում, որ իբրև ուսուցման կազմակերպման մեթոդաբանություն ընտրվել է ամերիկացի մանկավարժ Բենջամին Բլումի աստիճանակարգում՝ «Բլումի տաքսոնոմիա» անունով հայտնի մեթոդը, որ մշակվել և գործադրվել է անցյալ դարի 1960-ականներին, ԱՄՆ-ում և ներկայումս գործադրման նեղ շրջանակ ունի:

Հ.Գ. Մտքերս շարադրում եմ և ավելի կարծրանում համոզումիս մեջ՝ հնարավո՞ր է արդյոք առաջարկություններով և դիտողություններով բարեփոխել մի փաստաթուղթ, որը մշակվել է հստակ հանձնառությամբ՝ խաթարել ազգային արժեհամակարգն ու թուլացնել մեր ինքնության իմացական հիմքերը: Իսկ, որ բազմաթիվ գրանտային ծրագրերով, օտար գործակալական ցանցը վաղուց է աշխատել մեր պատմության և գրականության դասավանդման բովանդակության վրա, փաստ է:

01.08.2020»։