|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ագրարային համալսարանի դասախոսները գործադուլ և բողոքի ակցիա են իրականացնում: Բողոքի քայլերթով ակցիայի մասնակիցները, համալսարանից քայլերով հասան Կառավարություն:
Դասախոսները և ամբիոնի վարիչները դեմ են Ագրարային համալսարանի 2-րդ մասնաշենքը Ֆրանսիական համալսարանին տրամադրելու որոշմանը, որն այսօր ներառված է կառավարության նիստի օրակարագում:
Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը հայտնեց, որ համալսարանի 5 ֆակուլտետի դեկանների կընդունեն կառավարությունում, որտեղ կներկայացնեն իրենց խնդիրները և կներկայացնեն դիմում։