Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«ՀՀ պետական սահմանի մասին» օրենքում կա հստակ արձանագրված՝ «սահմանային գոտի» և «սահմանային շերտ։ Սահմանային գոտին մինչև 5 կմ լայնությամբ է, սահմանային շերտը՝ մինչև 1 կմ լայնությամբ։ Ընդ որում՝ սահմանային շերտի դեպքում կան սահմանափակումներ, օրինակ՝ արգելվում է ոգելից խմիչք օգտագործել, իրենց հետ վերցնել զենք, ընտանի կենդանիների արածեցման, առևտրային գործունեության սահմանափակումներ կան և այլն։ Կիրանցում էն փշալարերը, որ անցակացրել եք, 15 մետր այն կողմ արդեն տուն է։ Համաձայն օրենքի՝ դա դիտվում է որպես սահմանային շերտ, ո՞նց եք պատրաստվում կանոնակարգել, որպեսզի Կիրանցի բնակչության կենսագործունեությունը չխախտվի, որովհետև, եթե, օրինակ, Կիրանցի բնակչի տանը որևէ առիթ լինի, արգելվելու է ալկոհոլի օգտագործումը»,- Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում, դիմելով ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Ձեր հարցին խորքային չեմ կարող պատասխանել, գրավոր հարցում ուղարկեք»,- պատասխանեց Սիմոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։