կարևոր
1567 դիտում, 3 ամիս առաջ - 2022-10-13 16:12
Քաղաքական

Սա մեր ազգային կրթության նկատմամբ պլանավորված քանդման ծրագիր է. Լիլիթ Գալստյան

Այս անցնող չորս տարիների ընթացքում մեր պետության կազմաքանդումը և մեր ինքնությունը կերտող ինստիտուտների նկատմամբ գիտակցված արշավանքը ծրագրավորված էր: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Այն բոլոր հարվածները, որ մեր ինքնության սյուների նկատմամբ կատարվեցին, պատահական բաներ չէին և թիրախների մեջ բանակի կողքին հավասարապես կրթական համակարգն էր, եկեղեցին, ազգային արժեքները և ավանդույթները: Ինչ վերաբերում է կրթությանը, այս ոլորտի նկատմամբ արշավանքը սկսվեց նախ կրթական չափորոշիչներով»:

Լիլիթ Գալստյանը նաև ընդգծեց, որ մինչ Ադրբեջանում սովորեցնում են հայրենասիրություն, մեզ մոտ մոտ սովորեցնում են խաղաղասիրություն թշնամու նկատմամբ.

«Ամսիներ առաջ Ալիևը մի տեղ արտահայտվեց, որ մեր հաղթանակները, Շուշին ու Հադրութը կարողացանք վերադարձնել, որովհետև մենք կրթում էինք հայրենասերների: Մինչ նրանք հայրենասերների էին կրթում և համոզում էին, որ մեզնից նվաճածը հայրենասիրություն է իրենց համար, մենք թուրքից ու ադրբեջանցուց, այդ վանդալներից եղբոր, խաղաղասերի կերպար էինք ստեղծում»:

Հարցազրույցը՝ տեսանյութում: