Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանություն տվեց Բարձրագույն ռազմական խորհրդի (YAŞ) որոշմանը, որով պաշտոնաթող են արվում 30 հայտնի գեներալներ ու ծովակալներ. ըստ yerkir.am-ի` հայտնում է russtrat.ru կայքը:
Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ժամանակներից թուրքական բանակը պետության աշխարհիկ բնույթի երաշխավորի առանձնահատուկ, ընդ որում` բավականին ակտիվ դեր է ունեցել: «Ի տարբերություն այլ երկրների, թուրք զինվորականությունը 20-րդ դարի 30-ական թվականներից ազատված է եղել պաշտոնական իշխանությունների քաղաքական վերահսկողությունից և օժտված է եղել քաղաքացիական քաղաքականությունը հսկելու քաղաքական իրավունքով` ներքին կայունության և թուրք ազգի ոգու միստիկ արտահայտման նպատակով»,- գրում է կայքը:
Վերջին ժամանակաշրջանում շատ է խոսվում Քեմալի հիմնադրած ռազմավարական գծի տապալման մասին: Եվրամիությունը բաց տեքստով ասում է, որ Անկարան իրեն անդամակցելու որևէ հեռանկար չունի: ՆԱՏՕ-ի ակնհայտ թուլացումն արդեն չի ապահովում Թուրքիայի ազգային անվտանգության արտաքին երաշխիքները: Նաև` Եվրոպայի հետ տնտեսական հակասությունները թուրքերին հասցրել են բաց ռազմական գործողությունների Հունաստանի ու Ֆրանսիայի դեմ` Լիբիայում և Միջերկրական ծովում:
Դրան զուգահեռ` Թուրքիայի պետական կառուցվածքը շարունակում է մնալ նույնը: Դրանում կուտակված ծայրահեղ անհամապատասխանությունը օբյեկտիվ իրականությանը 2016-ին մղեց ռազմական հեղաշրջման փորձի` Էրդողանին տապալելու նպատակով:
Հեղաշրջման փորձը ճնշելուց հետո մաքրազտման ենթարկվեցին զինված ուժերի միջին և ցածր օղակները: Այն ժամանակ Թուրքիայի նախագահի ձեռքերը դեռևս գեներալներին չէին հասնում, թեև հեղաշրջման փորձի ծրագրմանն ու իրականացմանը անմիջականորեն մասնակցածներին, անշուշտ, պաշտոնանկ արեցին, սակայն բարձր սպայական կազմը կարողացավ պաշտպանվել: Իսկ հիմա, կարծես, Էրդողանն ավելի լավ է պատրաստվել: Երեք տասնյակ գեներալներ ու ծովակալներ թոշակի են ուղարկվել, այդ թվում` գեներալներ Մեթին Թեմելը և Զեքայ Աքսակալըն, որոնք Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների հրամանատարներն էին և մեծ ժողովրդականություն են վայելում թուրքերի շրջանում` որպես ռազմական հերոսներ:
17 զինվորականի կոչում բարձրացվել է, մնացած 35 գեներալների ու ծովակալների պայմանագրերը բանակի հետ երկարացվել են մեկ տարով, իսկ 294 գնդապետերինը` երկու: Ընդ որում` եթե նախկինում այդ ընթացակարգը մի քանի օր էր տևում և ուղեկցվում էր տարատեսակ խորհրդակցությունների ու քննարկումների մեծ ծավալով, այս անգամ որոշումը կայացվել է բառացիորեն 45 րոպեում:
«Ըստ ամենայնի` Էրդողանը հստակորեն ապամոնտաժում է երկրի զինված ուժերի ավանդական անկախ կարգավիճակը: Թուրքիան կայունության և ռազմավարական գծի միայն մեկ երաշխավոր կարող է ունենալ, և դա ինքն է` Էրդողանը: Եվ ենթադրելով զինվորականների ու հասարակության կոշտ պատասխանի բացակայությունից, դա նրան հաջողվում է` առայժմ»,- նշում է կայքը: