կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-15 21:15
Քաղաքական

Թուրք ուսյալների խորհուրդը` կառավարող վերնախավի անկիրթներին

Թուրք ուսյալների խորհուրդը` կառավարող վերնախավի անկիրթներին

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Ցյուրիխում ստորագրված արձանագրություններով մեկնարկած երկխոսությունն պետք է շարունակել։ Այս մասին, թուրքական Vatan օրաթերթի փոխանցմամբ, հայտարարել են Թուրքիայում գործող «Ուսյալ մարդկանց խորհուրդ» անունը կրող կազմակերպության անդամները։

 

Կազմակերպությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առնչությամբ հրապարակել է մի զեկույց, որի իրագործումն, ըստ կազմակերպության ներկայացուցիչների, ամրապնդվելու է վստահությունը երկու երկրների միջեւ։

 

«Ուսյալ մարդկանց խորհրդը» Թուրքիայի իշխանություններին առաջարկում է կյանքի կոչել զեկույցում տեղ գտած հետեւյալ կետերը.

 

1. Քրիստոնեական տոների ժամանակ բացել սահմանադուռը։

 

2. Հայ ուսանողների համար կրթաթոշակներ սահմանել թուրքական համալսարաններում։

 

3. Թուրքական համալսարաններում բացել հայոց լեզվի եւ գրականության ամբիոններ։

 

4. Անին վերածել մշակութային կենտրոնի։

 

5. Թույլատրել բեռնատարների մուտքը Թուրքիա։

 

6. Ուսումնասիրել հայկական ապրանքների՝ թուրքական շուկաներում հայտնվելու եւ դրամական փոխանցումների հնարավորությունները։

 

«Ուսյալ մարդկանց խորհուրդ» կազմակերպությունը ղեկավարում է պաշտոնաթող ծովակալ Սալիմ Դերվիշօղլուն, որի տեղակալներն են պաշտոնաթող դեսպան Իլթեր Թուրքմենը եւ Թուրքիայի վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Սամի Սելչուքը։ Կազմակերպությանն անդամակցում են նաեւ թուրք մտավորականներ, պաշտոնաթող թուրք գեներալներ, դիվանագետներ։