Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռուսաստանաբնակ հումորիստ, դերասան Միխայիլ Գալուստյանը իր ինստագրամյան էջում հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշ անմոռուկի լուսանկարը և գրառում կատարել Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:
«1915 թվականի հենց այս օրն օսմանյան մայրաքաղաք Ստամբուլում հայ մտավորականության ավելի քան 800 ներկայացուցիչ ձերբակալվեց և հետագայում սպանվեց: Այսպիսով` հայ ժողովուրդը, որի մեծ մասն այդ ժամանակ ապրում էր Արևմտյան Հայաստանում, կորցրեց մտավոր վերնախավի մեծ մասը: Այս իրադարձությանը հաջորդեցին էթնիկ հայերի սպանությունները և վտարումները, ինչը ստացել է «Հայոց ցեղասպանություն» անվանումը:
Ավանդաբար, այս օրը միլիոնավոր հայեր և այլ ժողովուրդների ներկայացուցիչներ, որոնք ցավակցում են նրանց աշխարհի տարբեր երկրներում, հարգանքի տուրք են մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին, որը խլել է շուրջ 1,5 միլիոն հայերի կամ այդ ժամանակ աշխարհի բոլոր հայերի մոտավորապես կեսի կյանքը: Փրկվել են միայն Ռուսաստանի կայսրության հայերը, ինչպես նաև երրորդ երկրներում գտնվող հայ փախստականները: Ամեն տարի այս օրը Երևանում հարյուրհազարավոր մարդիկ բարձրանում են հուշահամալիր և մեխակներ ու կակաչներ դնում հավերժական կրակի մոտ»,-գրել է Գալուստյանը: