Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Իրանը համաձայնել է փոխհատուցում վճարել ինքնաթիռի համար, բայց այս գործընթացը տևում է շատ երկար և ունի տարբեր տեխնիկական և իրավական ասպեկտներ», - հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Աբբաս Մուսավին:
Նա բացատրել է, որ փոխհատուցման վճարների հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են, և առանձին նշել է, որ Թեհրանը պատասխանատվություն է վերցրել խոցված ինքնաթիռի համար:
Թեհրանից Կիև մեկնած ինքնաթիռը վթարի է ենթարկվել 2020 թվականի հունվարի 8-ին: Օդանավում մահացած բոլոր 176 անձինք՝ Ուկրաինայի, Իրանի, Աֆղանստանի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի քաղաքացիներ էին:
Սկզբնապես, Իրանի ավիացիոն իշխանությունները պնդում էին, որ աղետի պատճառ է դարձել ինքնաթիռի շարժիչը:
Երեք օր անց Իրանի իշխանությունները խոստովանեցին, որ սխալմամբ խոցել են ինքնաթիռը. Հակաօդային պաշտպանության համակարգի կառավարողները սխամամբ այն շփոթել էին հակառակորդի ինքնաթիռի հետ:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խոստացել էր դիմել միջազգային դատարաններ, եթե Թեհրանը չկատարի իր պարտավորությունները՝ կապված ինքնաթիռի կործանման հետ:
Հուլիսին Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հրապարակեց կատարվածի վերաբերյալ առաջընթացի մասին զեկույց: Այն պարզաբանում է, որ ուղևոր Boeing- ի վրա հարձակման պատճառը եղել է ՀՕՊ համակարգի սխալ կարգավորումը: