|
Փոխարժեքներ
27 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Այն երկրները, որոնց քաղաքացիները զոհվել են Թեհրանի մերձակայքում հունվարին տեղի ունեցած ինքնաթիռի վթարի արդյունքում, համատեղ բանակցություններ կանցկացնեն Իրանի հետ՝ զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Էն Լինդը՝ Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և Աֆղանստանի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո: Այս երկրների նախարարները ստորագրել են փոխըմբռնման և համագործակցության հուշագիր՝ փոխհատուցման վճարման վերաբերյալ բանակցություններում։
«Associated Press» գործակալության փոխանցմամբ՝ համաձայնագիրն արդեն ստորագրվել է, իսկ վճարումների հարցով առաջին հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս:
Ուկրաինայի միջազգային ավիաուղիների Boeing 737-800 ինքնաթիռը, որը թռչում էր Թեհրանից Կիև, վթարի էր ենթարկվել հունվարի 8-ի առավոտյան Իրանի մայրաքաղաք մեկնելուց անմիջապես հետո: Աղետի զոհ դարձան 6 երկրների բոլոր 176 քաղաքացիները: Թեհրանը պաշտոնապես խոստովանել է, որ ուղևոր Boeing- ը իրանական կողմից գնդակոծվել է պատահական. ինքնաթիռը դիտվել էր որպես թշնամական թիրախ: