կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-19 10:16
Իրավական

Վնասի 80 տոկոսը փոխհատուցել են

Վնասի 80 տոկոսը փոխհատուցել են
Դեռեւս սեպտեմբերի 21-ին գրել էինք, որ ԼՂՀ պաշտպանական բանակին միս մատակարարող ընկերությունները, որոնք խաբել էին՝ տավարի մսի փոխարեն գոմեշի ավելի էժան միս վաճառելով, սկսել են փոխհատուցել ՊՆ-ին հասցված վնասը: «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ արդեն փոխհատուցվել է հասցված վնասի 80 տոկոսը՝ շուրջ 100 միլիոն 800 հազար դրամը: Հիշեցնենք, որ պետությանը հասցված վնասը կազմում է126 մլն դրամ: Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խաբեություն) հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռ շարունակվում է: Գործով կային կալանավորվածներ (այդ թվում` Կապանի մսի կոմբինատի տնօրեն Անդրանիկ Օհանջանյանը), որոնց մի մասն արդեն ստորագրությամբ ազատ է արձակվել: