| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Աշնանացանի շրջանն է. գյուղացիներից շատերի մոտ ընդունված է այրել խոզանները, իսկ պատճառները տարբեր են` շատերն ուղղակի չգիտեն` ինչ անել դրանց հետ, իսկ մյուս մասն էլ կարծում է, որ այրումն օգտակար է հողի համար:
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, գյուղնախարարության գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը նշեց, որ հասարակության մեջ խոզաններն այրելու վատ սովորությունը մտել է վերջին 10 տարիներին: Նա հորդորում է` չայրել դրանք, քանի որ դա ոչ միայն օգտակար չէ, քանի որ հումուսն է վերանում, միկրոֆլորան է վնասվում, այլև հրդեհների պատճառ է դառնում:
«Բոլորն անտառահատումների մասին են խոսում, բայց հրդեհներն ավելի շատ են վնասում անտառները: Ցավն այն է, որ մեղավորին գտնելն անհնար է լինում, եթե այդ պահին ականատես չենք լինում: Շատերը չգիտեն, որ խոզանների այրման համար իրենց վարչական տուգանքներ են սպասվում: Վերջին տարիներին միայն մեկ դեպք է եղել, որ բռնել են գյուղացուն` Օձունում էր: Անզգուշության պատճառով հրդեհ էր բռնկվել` 95 մլն դրամի վնաս պատճառելով, բայց գյուղացուն այդքան փող որտեղի՞ց»,- ասաց Պետրոսյանը:
Նա նշեց նաև, որ հիմա իրենք 3 արագ արձագանքման խումբ ունեն, որոնց աշխատանքի շնորհիվ, օրինակ, Սյունիքում զգալիորեն նվազել է հրդեհների թիվը: Ըստ Պետրոսյանի` անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր անտառածածկ տարածքում երկու նման խումբ գործի: Ի դեպ, մեկ խումբ կազմելու և տեխնիկական միջոցներով ապահովելու համար 30-40 հազար դոլար է անհրաժեշտ: