Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր մարզահամերգային համալիրում մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ-ֆորումի ժամանակ ելույթ ունեցավ նաև «Not On Our Watch»-ի համահիմնադիր, բարերար, դերասան և կինոարտադրող, «Ավրորա» մրցանակաբաշխության Ընտրող հանձնաժողովի անդամ Ջորջ Քլունին: Նախ «Վաշինգտոն Փոսթ»- խմբագրի օգնական և սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը նրան հարցրեց, թե ինչու որոշեց ներգրավվել ցեղասպանության դեմ պայքարի հարցերում: Ջորջ Քլունին նշեց, որ սա իր առաջին այցելությունն է Հայաստան, և որ շատ ուրախ է , որ մասնակցում է այդ համաժողովին: Իսկ թե ինչու որոշեց ներգրավվել նման հարցերում, նա պարզաբանեց, որ մեծացել է այնպիսի ժամանակահատվածում, երբ սկսել են ձևավորվել քաղաքացիական շարժումները: «Իմ տարիքի մարդը ավելի շատ պատասխանատվություն պետք է կրի, այլ ոչ թե շուռ գա հեռանա: Փառքը հետաքրքիր բան է, երբ տեսախցիկները ամենուր քեզ հետևում են, որոշակի առումով դա խեղդում է մարդուն, բայց երբ ես սկսեցի կարդալ ցեղասպանության մասին, հասկացա, որ տուժողները չեն կարողանում հաճախ իրենց ձայնը տեղ հասցնել, և ցանկացա, որ նույն տեսախցիկները, ինձ ուղեկցելով, միաժամանակ ուշադրության կենտրոնում պահեն ցեղասպանության դեմ պայքարի հարցերը»,- ասաց Ջորջ Քլունին՝ հավելելով, որ շատ կարևոր է երևույթները անվանել իրենց անուններով, և եթե մարդիկ սկսեն օգտագործել ցեղասպանություն բառը, ապա դա ի վերջո կստիպի ՄԱԿ-ին գործել այդ բառին համաձայն:
Ըստ Քլունիի, իհարկե դժվարին ու երկար պայքար է ենթադրում ստիպելը, որ մարդիկ երևությները կոչեն իրենց անուններով, և դա նրանից է, որ ապրում ենք բարդ աշխարհում: «Դու չես կարող հերքել այն ինչ կատարվել է, երբ որոշում են վերացնել մի ամբողջ ազգի, դու դա չես կարող այլևս կորուստները վերադարձնել, ուստի դա չպետք է կրկնվի նորից: Եկեք հետ նայենք, ու չմոռանանք, որ սա, լինելով Հայաստանի պատմության մի մասը, հայերի ցավը, միաժամանակ նաև դառնում է աշխարհի պատմության մի մասը: Քլունիի խոսքով՝ պետք է կարողանալ նայել առաջ, և ունենալ աներևակայելի համարձակություն՝ առաջ գնալու համար: «Այն, որ դու ունես հաջողություններ քո կարիերայում, դա չպետք է պահես մոտդ, այլ պետք է բաժանես մարդկանց: Աշխարհում շատ մարդիկ կան, որ մեր կարիքն ունեն: Հպարտ եմ որ այստեղ եմ գտնվում շնորհակալ եմ ինձ հրավիրելու համար»,- ասաց Ջորջ Քլունին:
«Գերմանիայից հետո աշխարհն ասում էր՝ չպետք է կատարվի, «այլևս երբեք», բայց մենք տեսանք Կամբոջա, Բոսնիա, Ռուանդա․․․ Նորից կատարվում է, ամենևին էլ այլևս երբեք չէ ․․․։ Ու անընդհատ արդարացնում ենք մեզ, որ այ, եթե իմանայինք՝ մի բան կանեինք, բայց մենք գիտենք դրա մասին, մենք դա տեսնում ենք»,- նշեց դերասանը։