Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օգոստոսի 1-ից ճամփորդանավերը հնարավորություն կունենան մտնել Հունաստանի վեց նավահանգիստ. այս մասին պաշտոնական ծանուցումը, Հունաստանի GNTO տուրիստական կազմակերպության տեղեկացմամբ, զբոսաշրջության նախարար Հարիս Տեոխարիսն ուղարկել է Ծովային ճամփորդությունների միջազգային ուղեգծերի ասոցիացիային և այդ սեկտորի երեք խոշորագույն ընկերությունների (MSC Cruises, Costa, TUI Cruises), որոնք գործում են Հունաստանում:
Այս առնչությամբ կազմակերպությունում նշել են. «Զբոսաշրջության նախարարը պաշտոնապես հայտարարել է, որ 2020 թվականի օգոստոսի 1-ից ճամփորդանավերին թույլատրվել է Հունաստան մտնելիս ժամանել վեց նավահանգիստ: Առաջին կառանումից հետո ճամփորդանավերը կկարողանան մտնել ցանկացած այլ հունական նավահանգիստ: Տեոխարիսը հստակեցրել է, որ այդ ռեժիմը կփոխվի միայն նոր համաճարակաբանական պայմանների դեպքում»։
Ի հավելումն՝ նախարարն ասել է. «Հունաստանը առաջին երկիրն է, որն արձագանքել է ծովային ճամփորդությունների ինդուստրիայի խնդիրներին ու սահմանել բժշկական արձանագրություններ, հատկապես զբոսաշրջության այդ ձևի համար: Բժշկական ընթացակարգերը, որոնք Հունաստանի իշխանությունների հսկողության ներքո կկիրառվեն ճամփորդանավերում, հիմնված են Եվրոպական միության հրապարակված չափորոշիչների՝ «ԵՄ-ի առողջ դարպասներ»-ի վրա։ Բացի այդ՝ դրանք հարմարեցվել են հունական օրենսդրությանն ու ազգային պայմաններին»։