Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
ՆԱՏՕ-ի երեք ռազմանավեր ժամանել են ֆիննական Տուրկու նավահանգիստ ֆիննական նավատորմի հետ զորավարժություններին մասնակցության համար, հայտնում է Reuters-ը։
Երկօրյա զորավարժությունների ընթացքում, որոնք պետք է սկսվեն ապրիլի 28-ին, ֆիննական նավերը կնախապատրաստվեն մասնակցությանը ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերին 2022 թվականին, դրանք կկենտրոնանան «ականազերծման գործողությունների եւ բազմազգ շրջանակներում աշխատանքի վրա», ասվում է հայտարարության մեջ։
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն ապրիլի 13-ին հայտարարել էր, որ երկիրն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կորոշի՝ դիմել ՆԱՏՕ-ին անդամակցության համար, թե ոչ:
Ֆինլանդիան եւ հարեւան Շվեդիան ՆԱՏՕ-ի մերձավոր գործընկերներ են, սակայն հրաժարվել են միանալ 30 անդամներից բաղկացած դաշինքին, որը հիմնադրվել է 1949 թվականին՝ Սառը պատերազմի ժամանակ Խորհրդային Միությանը հակազդելու համար: