կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-28 11:02
Առանց Կատեգորիա

Այրվածքներով հոսպիտալացված 3 քաղաքացիների վիճակը ծանր է․ ԱԻՆ

Այրվածքներով հոսպիտալացված 3 քաղաքացիների վիճակը ծանր է․ ԱԻՆ

Հուլիսի 27-ին, ժամը 21։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուս փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում տեղի է ունեցել գազի բալոնից արտահոսք՝ հրդեհի բռնկումով, ինչի հետևանքով Արմեն Ս․-ն (ծնված 2013 թ․) հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր, իսկ Յուրա Ս․-ն (ծնված 1981 թ․) և Սերգեյ Մ․-ն (ծնված 1984 թ․) հոսպիտալացվել են Այրվածքաբանության Ազգային կենտրոն, որտեղ վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։32-ին, մարվել՝ 21։34-ին։ Այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկը և ջերմահարվել՝ թափարգելը։