|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ` նախարարի խորհրդականներն այցելել են Մասիս քաղաքում մարտի 23-ին ավտոմեքենայում բռնկված հրդեհից տուժած 12-ամյա երեխային:
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոնում բուժում ստացող երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է` մարմնի 40 տոկոս ծածկույթի, նաև վերին շնչուղիների այրվածքով:
«Առաջին պահից հիվանդը գտնվել է արհեստական շնչառության տակ: Բժիշկներն անում են ամեն բան, որպեսզի շնչառությունը պահվի, և կյանքին վտանգ չսպառնա: Առաջիկա օրերին երեխային անհրաժեշտ է լինելու ներարկել արյուն, պլազմա և սննդային մասսա, որը կապահովի առողջապահության նախարարությունը»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: