|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մուրացան համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում ՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող՝ Covid 19-ով հիվանդ 2 երեխաներից 1-ն արդեն տեղափոխվեց ստացիոնար բաժանմունք: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Համալսարանական մասնագետներն ավելի համառ գտնվեցին և նենգ հիվանդությունն այս դեպքում պարտվեց՝ պայքարը շարունակում ենք:
Տեղեկացնեմ, որ ներկա պահին, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է կորոնավիրուսով հիվանդ 16 երեխա։ Փոքրիկներից 1-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում է, 7 բալիկի վիճակը գնահատվում է ծանր՝ թթվածնակախյալ են, և 8 երեխա գտնվում է կայուն վիճակում։ 18 մայրերի մոտ ևս հաստատվել է Covid 19»,- գրել է նա։