Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020 թվականի առաջին վեց ամսում Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների բաժնի կողմից հայտնաբերվել և հաշվառվել է առանց ծնողական խնամքի մնացած 5 երեխա:
Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների բաժնից, Վարդենիկ համայնքից առանց ծնողական խնամքի է մնացել Բագրատ Կարապետյանը, ով այժմ բնակվում է Գավառի մանկատանը: Այստեղ է այժմ բնակվում նաեւ Արման Օսիպյանը Գեղամասար համայնքից: Մարտունի քաղաքի բնակիչ Մարիա Խլղաթյանն այժմ գտնվում է իր տատիկի խնամակալության ներքո: Մնացած երկու երեխաները՝ Սուսաննա եւ Հայկուշ Առաքելյանները Գավառի մանկատանը խնամքի են վերցվել Երեւանից: Նույն աղբյուրի համաձայն՝ «Նորք» տեղեկատվական - վերլուծական «Մանուկ» կենտրոնի համակարգում մարզից կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների ընդհանուր թիվը այս տարվա վեց ամսվա կտրվածքով կազմում է 413 երեխա:
Գավառի մանկատնից կենսաբանական ընտանիք է վերադարձել 5 երեխա, իսկ ներկայումս մանկատանը խնամվում է 51 երեխա:
Խոսրով Խլղասթյան