Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՎԾ-ի կողմից ապրիլի 30-ին հրապարակված` «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2014 թվականի հունվար-մարտին» հրապարակման համաձայն` 2013 թվականի տարեվերջի դրությամբ` Հայաստանում հաշվառվել են ընդամենը 13 մուրացիկ եւ թափառաշրջիկ անչափահասներ: Այս տվյալները ԱՎԾ-ն հրապարակել է` ըստ ՀՀ ոստիկանության տեղեկատվության:
Հիշյալ 13 հոգուց 2-ն աղջիկ են: Ընդ որում` այդ 13 հոգուց 6-ը հաշվառվել են Երեւանում, 5-ը` Լոռու մարզում` աղջիկները նրանց թվում են, եւ մեկական հոգի` Կոտայքի ու Շիրակի մարզերում:
Հաշվառված մուրացիկ եւ թափառաշրջիկ անչափահասներից 8-ը մինչեւ 14 տարեկան են, 4-ը հաշվառված են Երեւանում, մյուս 4-ը` Լոռիում, 4-ը` 14-15 տարեկան, որոնցից 2-ը հաշվառված են Երեւանում, 1-ական անչափահասներ էլ` Կոտայքի ու Շիրակի մարզերում, եւ 1 հոգի 16-18 տարեկան է ու հաշվառված Կոտայքի մարզում:
Մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների թվաքանակի շարժը` 2002-2013թթ. (մարդ).