Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախում նոր բնակելի տան համար հաշվառված է 5 եւ ավել անչափահաս երեխա ունեցող 449 ընտանիք, այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը: Նախարարի խոսքով՝ շարունակվելու են կապիտալ ներդրումների ծրագրով 5 եւ ավել անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին նոր բնակելի տներ հատկացնելու աշխատանքները:
Նախարարը հավելել է, որ 2020թ. սոցիալական պաշտպանության եւ վերաբնակեցման ոլորտում առաջնահերթություններ են տրվելու քաղաքացիների սոցիալական իրավունքի լիարժեք եւ ամբողջական իրացման, սոցիալական արդարության պահպանման, իրականացվող ծրագրերի ու մատուցվող ծառայությունների որակի, արդյունավետության եւ հասցեականության բարձրացման, ժողովրդագրական վիճակի բարելավման, բնակչության կայուն եւ արդյունավետ զբաղվածության ապահովման, արժանապատիվ աշխատանքի պայմանների ստեղծման, վերաբնակեցման գործընթացի ակտիվացման ու ոլորտում սոցիալական երաշխիքների համակարգի զարգացման ու ընդլայնման խնդիրներին:
Նախարարը հավելել է, որ ժողովրդագրության բնագավառում ժողովրդագրական իրավիճակի բարելավման եւ դրա քաղաքականության հիմնական ուղղությունների շուրջ հանրային իրազեկման միջոցառումներ են իրականացվում:
Նրա խոսքով՝ շարունակվելու են գյուղական եւ քաղաքային բնակավայրերում երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրումը:
‹‹Նախատեսվում է ձեւավորել սոցիալական բնակարանային ֆոնդ, որը կարգավորելու է սեփական միջոցների հաշվին բնակարանային պայմանները բարելավելու հնարավորություն չունեցող ամրացման-վերականգնման ենթակա բնակելի տարածություններում բնակվող անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային պայմանների ժամանակավոր բարելավումը››,- հավելել է նա:
Հասմիկ Հակոբյան