Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գորիսի հյուրանոցներում այս պահին Լաչինի միջանցքի փակման հետևանքով դրսում մնացած մոտ 230 արցախցի է տեղավորվել, բայց կան նաև արցախցիներ, ովքեր մեզ չեն դիմել կեցության հարցով: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանը.
«Առաջին իսկ պահից, երբ Արցախի քաղաքացիները մոտեցել են Գորիսի քաղաքապետարան, համայնքի ղեկավարի հանձնարարականով բոլորը տեղավորվել են Գորիսի հյուրանոցում, հաջորդ օրը մարզպետարանը ստեղծել է օպերատիվ շտաբ, որն արձագանքել է բոլոր խնդիրներին: Մարզպետարանի աշխատակիցները այցելել են Գորիսում հյուրընկալված արցախցի ընտանիքներին , նրանց տեղավորել ենք հյուրանոցներում։ Պարոն Առուշանյանը ևս հանդիպել է նրանց հետ, անընդհատ կապի մեջ է նաև Ստեփանակերտի գործընկերների հետ: Մենք շատ արագ փորձում ենք արձագանքել հումանիտար բոլոր խնդիրներին »,-ասաց Իրինա Յոլյանը:
Գորիսում ժամանակավոր հաստատված արցախցիների մեջ կան երեխաներ՝ առանց ծնողական խնամքի, տարեցներ, ինչպես նաև՝ տղամարդիկ, որոնց ընտանիքներն Արցախում են մնացել.
«Դիմել ենք նաև ՀՕՖ-ին, երեխաների համար ներքնաշորեր են ձեռք բերել, քաղցրավենիք, դեղորայք, իսկ երեկոյան էլ գեղեցիկ միջոցառում ենք կազմակերպել երեխաների համար, որպեսզի նրանց հոգեբանական լարվածությունը մեղմենք: Կան նաև մարդիկ, որոնք հետվիրահատական շրջանում են գտնվում, թեև բժշկական միջամտության կարիք չունեն, իրենց անհրաժեշտ դեղորայքը ստանում են, բժիշկն էլ պարբերաբար այցելում է: Նաև միջագային կամակերպությունների հետ համագործակցելով՝ փորձում ենք արագ արձագանքել նրանց խնդիրներին»,-ասաց Յոլյանը:
Հիշեցնենք, նաև որ արդեն 4 օր է՝ Արցախի շրջափակման մեջ է: Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով մեր հայրենակիցների մեծ մասը չի կարողանում վերադառնալ Արցախ, ժամակավոր հաստատվել են Գորիսում: Արցախի մի շարք բնակավայրեր էլ հնարավոր չէ սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ հասցնել: Ադրբեջանը այս ցուրտ եղանակին խափանել է նաև Արցախ գազի մատակարարումը։