Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս ոստիկանության, արտաքին գործերի նախարարության եւ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ջանքերով Ռուսաստանից Հայաստան տեղափոխվեց մանկահասակ հայ երեխա։ Ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները նրան տեղափոխեցին եւ տեղավորեցին մանկատուն։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։
Նշենք, որ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Մոսկվայի ընտանեկան կրթության աջակցության կենտրոնում է գտնվում առանց ծնողական խնամքի մնացած ՀՀ անչափահաս քաղաքացի։
Տեղեկությունը իրացնելով եւ համագործակցելով մյուս գերատեսչությունների հետ՝ կազմակերպվեց երեխայի տեղափոխումը Հայաստան։
Այժմ 1-ամյա փոքրիկը հայրենիքում է՝ ապահով ձեռքերում։