կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-27 11:55
Քաղաքական

Ժամանակին էլ «Լենինն ու Ալին» էր ծրագրում, բայց մենք Սևակի «Երգ երգոցն» էինք որոնում. կարծիք

Ժամանակին էլ «Լենինն ու Ալին» էր ծրագրում, բայց մենք Սևակի «Երգ երգոցն» էինք որոնում. կարծիք

Լրագրող, արձակագիր, բանաստեղծուհի Լիլիա Մաշինյանը գրում է.

«Բայց ո՞նց եմ նայելու...

Հումորով, թեթև տարեք, ինչ որ դրել են դասագրքերում, նոր գնահատողների «չափորոշիչներով»։ Մեր ժամանակ էլ էին դնում. զորօրինակ՝ «Լենինն ու Ալին» , բայց մենք գնում Չարենցի «Նավզիկեն» էինք կարդում, որովհետև նաև լավ ուսուցիչներ ունեինք, մենք գնում Սևակի «Երգ երգոցն» էինք որոնում՝ ծրագրում ներառվածի փոխարեն, որ մեկն ասեմ, Վահագն Դավթյանի «Թոնդրակեցիները» ՝ հրաշալի գյուտի պես , Շիրազից արգելվածները, թե ընդհանրապես դասագրքում չեղած հեղինակները. ասենք Չիլո, Զուլո, ախր գոնե «Լենին ու Ալիի» մակարդակ ու գրագիտություն ապահովեին ու ասելիք։

Վատ սովորողին մեկ է, ոչ հայաբարբառ Տերյանն ու Վահագն Դավթյանը պիտի բան տան, ոչ էլ «ա» ֊ երով ու գռեհկասեռաբանությամբ բան չգրողը։ Լավ սովորող, գրականությամբ հետաքրքրվող ու գրագետ ծնողի երեխան, բացի ՝ որ կունենա ճիշտ ու սրտացավ ուսուցիչ, էլի պիտի գնա ու որոնի գրադարաններում, այսօր նաև համացանցում, իր սիրելի գրողին, անուններ չտամ, ընթերցողդ գիտի, ինչքան լավերը ունենք, որ նորօրյա հայ , անգամ համաշխարհային ոչ պակաս դասականներ են, ոչ թե նրանք, որ իրար փոխադարձ մեծարելով, առաջ ,,բրդելով,, մի նեղ շրջանում ու հաճախ էլ իշխանությունների հովանավորությամբ,, , վերջնակետում հայտնվեցին սրբասուրբ հայոց դասագրքերում, էն էլ ի՜նչ դասականների կողքին ու ումից տարածք խլելով։

Ասում եմ թեթև տարեք, բայց հետո ինձ չե՞մ մեղադրելու... ո՞նց եմ նայելու էսօրվա էս չքնաղագույն պոետ_ գրողների աչքերի մեջ, , նոր սերդի, նրանց ծնողների, որոնք նաև իմ խոսքին են սպասում։

Արժանավորների դաշտն այսօր շատ մեծ է, շատ մեծ է, ու՝ ուրի~շ՝ ընթերցողի գրագետ֊ գրասեր զանգվածը դա գիտի։
Խոսքը բոլորին չի վերաբերվում, իմ տվյաներով արժանիներն էլ կան ներառված։
Գոնե ծաղրուծանակից երկնչեին։

Իսկ համեստները դեռ ստեղծագործում են համբերատար , սիրված ~սպասված ու չքնաղ երկունքով իրենց անտես անկյուններում։

«Ժամանակակից» ասածը շատ հարաբերական բան է, էսօր դու ես, վաղը նա, մյուս օրը մի երրորդը, կամ ինձ համար դու ես, քեզ համար՝ նա, նրա համար մեկ ալյ, դու դասագիրքը պատրա՞ստ ես ամեն օր, ամեն ամիս, կամ ամեն տարի փոխել։ Այստեղ ուրիշ մոտեցում է պետք, ասենք՝ ազատ ընտրության, պարապող ուսուցչի, թեկուզ՝ աշակերտի ներկայացմամբ ու առաջարկություններով։
Մոտեցման ձևերի հեղափոխությունը գրականության մեջ լավ բան է, բայց ես մի բան գիտեմ, գոնե մի հարյուրամյակ, կամ թե հիսունամյակ է պետք, ու խնամված ընթերցողի համընդհանուր մեծ սեր, իսկ եթե հենց այսօր ես ուզում, ուրեմն շա՜տ անկաշառ ու պրոֆեսիոնալ ընտրված, համընդհանուրի հավանությանն արժանացած գնահատող հանձնաժողով պիտի ունենսս, որ քեզ իրավունք վերապահես ամեն խզբանք դնել դասականի կողքին, իսկ եթե ինձ թույլ տամ ավելի խիստ ասել, դարերով ձեռք բերածը բարբարոսաբար ուղղակի բնաջնջնել ։

Հ.Գ. ։ Գրել եմ հասարակ ընթերցողի դիտակետից, ում երախան, թոռը, հարազատի երեխան ու թոռը, վերջապես ազգիս մանուկը պիտի կրթվի այս գրականությամբ։ Իսկ եթե անհանգստությունս ու առաջարկությունս խելամիտ կգտնեք, խնդրում եմ նվաստիս գիրը հասցնել ուր որ պետք է»։