|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենը երեք հիմնական նահանգներում առաջ է անցել հանրապետական կուսակցությունից իր մրցակից և գործող նախագահ Դոնալդ Թրամփից. այս մասին են վկայում CNN-ի հարցման արդյունքները։
Մասնավորապես, Արիզոնայում հարցվածների 49% -ը աջակցում է Բայդենին, 45% -ը՝ Թրամփին: Ֆլորիդայում հարցվածների 51% -ը Բայդենի կողմնակիցն է, 46% -ը՝ Թրամփի։
Միչիգանում տարբերությունն առավել զգալի է․ այնտեղ Բայդենին աջակցում է հարցվածների 52% -ը՝ ընդդեմ Թրամփի 40% -ի։
Հիշեցնենք՝ 2016-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփը հաղթել է բոլոր երեք այս նահանգներում:
Այս տարի ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: