|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենը քվեաթերթիկների 99%-ի մշակումից հետո Ջորջիա նահանգում (16 ընտրիչ) առաջ է անցել Դոնալդ Թրամփից:
Ըստ CNN-ի՝ ԱՄՆ նախկին փոխնախագահը ներկայումս հավաքել է 2,449,580 ձայն, մինչդեռ 2,448,484 ընտրող նախընտրում է Սպիտակ տան ներկայիս ղեկավարին, ուստի Բայդենը առաջատար է նահանգում 1096 ձայնի տարբերությամբ:
Ավելի վաղ Fox News- ը հայտնել էր, որ ԱՄՆ նախկին փոխնախագահը առաջ էր անցել 917 ձայնով:
Դեռ նոյեմբերի 5-ին Թրամփն ուներ մոտ 5 հազար ձայնի առավելություն, բայց հետո այն սկսեց աստիճանաբար նվազել:
Fox News- ի կանխատեսումների համաձայն՝ եթե Բայդենը հաղթի Ջորջիայում, կստանա 270 ընտրական ձայն, որոնք անհրաժեշտ են Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելու համար: Մինչ այժմ, ըստ հեռուստաալիքի հաշվարկների, Թրամփն ապահովել է 214 ընտրիչների աջակցությունը, Բայդենը՝ 264-ի: