Միասին կարող ենք
կարևոր
1243 դիտում, 2 ամիս առաջ - 2026-02-02 21:13
Աշխարհ

ԱՄՆ Կոնգրեսում շրջանառության մեջ է գտնվում երեք հիմնական բանաձեւ. Սփյուռքն առաջ է մղում ազգային նշանակության հարցերը

ԱՄՆ Կոնգրեսում շրջանառության մեջ է գտնվում երեք հիմնական բանաձեւ. Սփյուռքն առաջ է մղում ազգային նշանակության հարցերը

Հայ դատը շարունակում է  աջակցել  ԱՄՆ-ի իշխանությունների կողմից  այնպիսի բանաձեւերի ընդունմանը, որոնք ուղղված են Հայաստանի անվտանգության պաշտպանությանը և Ադրբեջանից հաշվետվություն պահանջելուն՝ իրականացված ցեղասպանական գործողությունների համար։

«Հայաստանում խաղաղությունը կարող է լինել միայն արդարության վրա։ Եթե դիմացդ երկիր է, որը շարունակում է ցեղասպանական գործողությունները, շարունակում է Երևանը ադրբեջանական հայտարարել, շարունակում է զորք պահել Հայաստանի տարածքներում, ապա երկարատև խաղաղությունն անկարելի է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է  ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի մամուլի խոսնակ Եղիսաբեթ Չուլջյանը։
Նրա փոխանցմամբ՝ մեծ աշխատանք է տարվում ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ, ինչպես նաև Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի պաշտպանության համար։

ԱՄՆ-ի իշխանությունների քննարկմանը ներկայացվող բանաձևերը նպատակ ունեն՝ կանխել ամերիկյան ռազմական օժանդակությունը Ադրբեջանին, կենտրոնանալ ռազմագերիների վերադարձի վրա, պաշտպանել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, բարձրացնել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հարցը։

«Այս բանաձևերը զորակցություն ունեն թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական կոնգրեսականների կողմից»,- ասել է խոսնակը։
Մասնավորապես՝ անցյալ տարվա օգոստոսին ավելի քան 80 կոնգրեսականներ նամակ են հղել Սպիտակ տանը՝ նշելով, որ ռազմագերիների հարցը պետք է առանցքային դեր խաղա ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում։

«Սպիտակ տունը պատասխան նամակով հանմաձայնել է, որ հայ  ռազմագերիների ազատման հարցը առաջնահերթություն է, ինչպես նաև Արցախի ժողովրդի վերադարձի հարցը շարունակվող բանակցությունների շրջանակում իրենք անհրաժեշտաբար առաջ են մղելու։ Մենք դա համարում ենք դրական քայլ, բայց աշխատանքը շարունակվում է»,- ընդգծել է Չուլջյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: