Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը նախընտրական մրցապայքարում 5 տոկոսով առաջ է անցել գործող նախագահ Դոնալդ Թրամփից. այս մասին գրում է CNN-ը՝ ընտրողների համազգային աջակցության վարկանիշին (SSRS) հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
Մասնավորապես, Բայդենը մեծ ժողովրդականություն է վայելում կանանց, սևամորթների և 45-ից բարձր տարիքի բնակիչների մոտ։
Ըստ հետազոտության տվյալների՝ հարցվածների 51 տոկոսն աջակցել է Բայդենին, մինչդեռ նախապատվությունը Թրամփին է տվել ընտրողների 46 տոկոսը։ Թրամփին հավանություն են տալիս տղամարդիկ, բացի այդ, սպիտակամորթ զանգվածն ու երիտասարդները։
Մրցակցի հանդեպ ԱՄՆ նախագահի գլխավոր առավելությունն ընտրողներն անվանել են տնտեսական իրավասությունները (54 տոկոս)։ Իսկ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում պատասխանողները նախապատվություն են տվել մրցակցին՝ 51 տոկոս։
Թրամփի վերաբերյալ բացասական արտահայտվողների ընդհանուր թիվը կազմել է 55 տոկոս, Ջո Բայդենի դեպքում՝ 46 տոկոս։