Փոխարժեքներ
02 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.64 |
EUR | ⚊ | € 416.82 |
RUB | ⚊ | ₽ 3.66 |
GBP | ⚊ | £ 500.84 |
GEL | ⚊ | ₾ 141.07 |
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի ընտրական վարկանիշը մի փոքր ավելի բարձր է, քան նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը երեք նահանգներում, որոնք կարող են առանցքային դեր խաղալ նախագահական ընտրություններում, հաղորդում է The Hill-ը՝ վկայակոչելով Marist Poll-ի հոկտեմբերյան հարցման արդյունքները:
Սոցիոլոգները հոկտեմբերի 27-30-ը Միչիգանում հարցում են անցկացրել 1214 հավանական ընտրողների, Փենսիլվանիայում՝ 1400-ի և Վիսկոնսինում՝ 1330-ի շրջանում:
Դեմոկրատ Հարիսը Միչիգան նահանգում 3% տոկոսային կետով գերազանցում է հանրապետական մրցակից Թրամփին, իսկ Փենսիլվանիա և Վիսկոնսին նահանգներում՝ 2%-ով: Միչիգանում հարցվածների 51%-ը աջակցություն է հայտնել Հարիսին, 48%-ը՝ Թրամփին:
Marist Poll-ի սեպտեմբերյան հարցման համեմատ՝ Միչիգանում նրա դիրքերը թուլացել են.սեպտեմբերին նա 5 տոկոսային կետով է առաջնորդել։ Փենսիլվանիայում Հարիսի օգտին ցանկանում է քվեարկել հարցվածների 50 տոկոսը, Թրամփի օգտին՝ 48 տոկոսը:
Սեպտեմբերին երկու թեկնածուներն էլ հավաքել են 49-ական տոկոս աջակցություն:
Վիսկոնսինում Հարիսի օգտին քվեարկել է հարցվածների 50 տոկոսը, Թրամփի օգտին՝ 48 տոկոսը: Սակայն սեպտեմբերին նա 1 տոկոսային կետով առաջ անցավ մրցակցից։ Բացի այդ, այս նահանգներում կանայք ավելի ակտիվորեն աջակցում են դեմոկրատ թեկնածուին:
Թրամփն իր հերթին ավելի շատ հավանություն է ստանում տղամարդկանց շրջանում։ The Hill-ը նշում է, որ Հարիսին հատկապես կարևոր է աջակցությունը Փենսիլվանիա, Միչիգան և Վիսկոնսին նահանգներում, որոնք «կապույտ պատի» մաս են կազմում(այսպես են անվանում 18 նահանգները և Կոլումբիայի շրջանը, որտեղ դեմոկրատները հաղթել են նախագահական ընտրություններում 1992-2012 թվականներին):