կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-26 10:20
Քաղաքական

Էրդողանը Սուրբ Սոֆիան մզկիթ դարձրեց՝ ծածկելու Թուրքիայի ներքին խնդիրները. Թուրքիայի նախկին փոխվարչապետ

Էրդողանը Սուրբ Սոֆիան մզկիթ դարձրեց՝ ծածկելու Թուրքիայի ներքին խնդիրները. Թուրքիայի նախկին փոխվարչապետ

Թուրքիայի նախկին փոխվարչապետ, «Ժողովրդավարություն եւ առաջընթաց» կուսակցության առաջնորդ Ալի Բաբաջանը խիստ քննադատության է ենթարկել իր նախկին կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝  Ալի Բաբաջանը հայտարարել է, թե նախագահ Էրդողանը  երկրում  մեծ խնդիրները ծածկելու համար օրակարգ բերեց Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելը։

«Թուրքիան մեծ խնդիրներ ունի։ Այդ խնդիրների ծածկելու քայլերից մեկը հենց սա էր»,–նշել է Թուրքիայի նախկին փոխվարչապետ, նախկին ԱԳ նախարար Ալի Բաբաջանը։