Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է տնտեսական աճի վերականգնման գործողությունների ծրագրի նախագիծը: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել արտահանմանը միտված ճյուղերի, այդ թվում՝ արդյունաբերության, սննդի վերամշակման, գյուղատնտեսության, ինչպես նաև կապիտալ ներդրումների ներգրավման, շինարարության, զբոսաշրջության, ծառայությունների մատուցման ոլորտներում առկա խնդիրներին: Այդ համատեքստում, նշվել է, որ նախագծով նախատեսվում են տնտեսության խթանմանը միտված հավելյալ գործիքակազմեր, որոնք կնպաստեն տնտեսության վերականգնմանն ու նոր առաջընթացին:
Նախագծի վերաբերյալ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք առաջարկություններ:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է որոշումների արագ կայացումն ու առաջ շարժվելը: Կառավարության ղեկավարը հանձանարարել է սեղմ ժամկետում ներկայացնել կոնկրետ միջոցառումներն ու քայլերը: «Տնտեսական աճի վերականգնմանը միտված այս նախագիծն անհրաժեշտ է քննարկել նաև իրական հատվածի ներկայացուցիչների հետ, ակտիվ շփումների միջոցով ստանալ նրանց առաջարկություններն ու գաղափարները՝ նախագիծը դրանցով լրամշակելու համար»,- նշել է վարչապետը: