|
Փոխարժեքներ
04 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ քննարկվել է «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» նախագիծը, որը մշակվել է վարչապետի կողմից 2017թ. սեպտեմբերին տվրած հանձնարարականի հիման վրա:
Ռազմավարության մեջ ներառված են մի շարք ոլորտներ, մասնավորապես՝ տնտեսական զարգացում, մշակույթ և ինքնություն, բնապահպանություն և բնական պաշարներ, հանրային և տարածքային կառավարում, կրթություն, գիտություն և նորարարություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և արդարադատություն, պաշտպանություն և անվտանգություն, ենթակառուցվածքներ, սոցիալական ծառայություններ:
Փաստաթղթի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվա սկզբից, իսկ սեպտեմբերից՝ վարչապետի հանձնարարությամբ, հանրապետական գործադիր մարմինների կողմից ձևավորվել էին աշխատանքային խմբեր, որոնք թեմատիկ քննարկումներ էին իրականացնում՝ համագործակցելով Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ:
Փաստաթղթի վերաբերյալ իրենց կարծիքներն ու գնահատականներն են հայտնել մի շարք շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ: