Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կառավարությունում լուրջ են կպել Հայաստանի' տիեզերքում սեփական արհեստական արբանյակն ունենալու գաղափարին: Ընդ որում` կառավարության ծրագրում էր տեղ գտել այդ «հավակնոտ» նախագիծը, եւ արդեն այսօր կառավարությունը ձեռնամուխ է լինում իր այդ դրույթը իրագործելու աշխատանքին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 27-ին հրամանագիր է ստորագրել, որով տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին, նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանին և նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար Աշխեն Մկրտչյանին 2014 թվականի հունիսի 2-6-ը գործուղում է ԱՄՆ' Հոթորն, Հայաստանի Հանրապետության տիեզերական արբանյակի ստեղծման ծրագրի շրջանակներում «ՍպեյսԻքս» ընկերության տնօրինության հետ հանդիպում ունենալու համար:
Այսինքն' եթե Գագիկ Բեգլարյանի գործուղումը հաջող անցնի, Հայաստանի արբանյակներն էլ Շուրիկի արկածների մասին ֆիլմից հայտնի խոսքերի պես կսկսեն «бороздить космические пространства» (ճանապարհ հարթել տիեզերքում):