կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-07 13:02
Աշխարհ

«Մղձավանջային սցենար». Բիլ Գեյթսը շարունակում է պայքարը կորոնավիրուսի դեմ

«Մղձավանջային սցենար». Բիլ Գեյթսը շարունակում է պայքարը կորոնավիրուսի դեմ

Դեռևս 2015-ին «Մայքրոսոֆտ» ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը զգուշացնում էր` մոտակա տասնամյակներում միլիոնավոր կյանքերի համար սպառնալիք են լինելու ոչ թե պատերազմները, այլ հիվանդությունները: Այսօր էլ նա շարունակում է  կանխատեսումներ անել ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման մասին. ըստ yerkir.am-ի` հայտնում է ամերիկյան CNBC հեռուստաալիքի կայքը:

Թրամփն անցյալ շաբաթ, մեջբերելով Սպիտակ տան` առողջապահության հարցերով խորոհրդական Էնթոնի Ֆաուչիի կանխատեսումները, հայտնել էր, որ կորոնավիրուսի համաճարակն ամբողջությամբ հնարավոր չի լինի ճնշել, կմահանա 100-240 հազար մարդ:

Գեյթսը համավարակը «մղձավանջային սցենար» է որակել:

«Եթե շարունակենք ինքնամեկուսացումը, հնարավոր է ճգնաժամից դուրս գանք ավելի քիչ կորուստներով»,- կիրակի Fox News-ի հետ զրույցում կարծիք է հայտնել նա` հավելելով, որ հարկավոր է անընդհատ կրկնել այդ թվերը, որ մարդիկ հասկանան իրավիճակի ողջ լրջությունը:

Գեյթսը, որն անցյալ ամիս հեռացել է «Մայքրոսոֆթի» կառավարումից, որպեսզի բարեգործությամբ զբաղվի, հայտարարել է, որ եթե քաղաքացիները շարունակեն կարանտինն ու ինքնամեկուսացումը, այս ամսվա վերջին գուցե իրավիճակը շտկվի:

«Սա մղձավանջային սցենար է, որովհռտեւ շնչառական վիրուսների փոխանցումը մարդուց մարդուն կարող է աճել երկրաչափական պրոգրեսիայով»,- նշել է նա` հավելելով, որ  իրավիճակն իսկապես կշտկվի, երբ հայտնաբերվի պատվաստանյութը, որը հասանելի կլինի ամբողջ աշխարհին:

Ինչ վերաբերում է, ընդհանրապես, հիվանդությունների կանխարգելմանը, Գեյթսն ասել է. «Դժվար է գումար ներդնել ինչ-որ բանի մեջ, երբ հաստատ չգիտես` դա կլինի՞, թե՞ ոչ: Ես վստահ եմ, որ այս հսկայական հարվածից հետո գումարներ կներդրվեն»:

Փետրվարին  Գեյթսը հայտարարել էր, որ Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը աշխարհում նոր կորոնավիրուսի դեմ պայքարին կուղղի մինչև 100 մլն դոլար: