կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-22 10:27
Աշխարհ

Բիլ Գեյթսը ԱՄՆ ամենահարուստ մարդն է

Բիլ Գեյթսը ԱՄՆ ամենահարուստ մարդն է

Forbes ամսագիրը հրապարակել է ԱՄՆ ամենահարուստ մարդկանց ցուցակը:

 

Լավագույն տասնյակը գլխավորում է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը: Նրա կարողությունը  59 միլիարդ ԱՄՆ դոլար է:

 

Երկրորդ հորիզոնականում է ֆինանսիստ Ուորեն Բաֆեթը, որի կարողություն 39 միլիարդ ԱՄՆ դոլար: Նա անցյալ տարի առաջինն էր, սակայն այս տարի, կորցնելով 6 մլրդ դոլար, հայտնվել է երկրորդ տեղում:

Երրորդ հորիզոնականում է Oracle ընկերության հիմնադիր Լարի Էլիսոնը` 33 միլիարդ դոլարի կարողությամբ:

 

Տասնյակում տեղ է զբաղեցրել նաև հայտնի ներդրող Ջորջ Սորոսը, որն այս պահին ունի 22 մլրդ դոլար: Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը հայտնվել է 14-րդ տեղում` 17.5 միլիարդով, Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը` 39-րդ տեղում` 7 միլիարդ ԱՄՆ դոլարով: Հայազգի մեծահարուստ եւ բարերար Քըրք Քըրքորյանը գտնվում է 117-րդ տեղում: Նրա կարողությունը 3 միլիարդ ԱՄՆ դոլար է: