|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը կրկին գլխավորել է Bloomberg-ի կողմից հրապարակվող` միլիարդատերերի ցուցակը՝ գերազանցելով Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսին: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Գեյթսին հաջովել է կրկին վերադարձնել աշխարհի ամենահարուստ մարդու կոչումն այն բանից հետո, երբ Microsoft-ը 10 մլրդ ԱՄՆ դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ: Պայմանագրով` ընկերությունը պարտավորվել է ստեղծել հատուկ տիրույթ, որտեղ կպահպանվեն ռազմական գերատեսչության տվյալները:
Այժմ Բիլ Գեյթսի կարողությունը գնահատվում է 110 մլրդ ԱՄՆ դոլար: Նրան հաջորդում են Ջեֆ Բեզոսը՝ 109 մլրդ ԱՄՆ դոլար, ապա Louis Vuitton Moët Hennessy ընկերության նախագահ Բերնար Արնոն՝ 103 մլրդ ԱՄՆ դոլար: