|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Իրանի Չհարմահալ եւ Բախտիարի նահանգում գնտւող, երբեմնի հայահոծ Չհարմահալ գաւառի 17 գիւղերի հայկական գերեզմանատներ ներառւել են Իրանի ազգային ժառանգութեան ցուցակում: Այս մասին ըստ IRIBNEWS.IR-ի՝ յայտնել է նահանգի Մշակութային ժառանգութեան եւ զբօսաշրջութեան հարցերով ղեկավար Մեհրդադ Ջաւադին:
Ընդգծելով երկրի հոգեւոր, ազգային ու մշակութային ժառանգութեան պահպանման կարեւորութեան հարցերը Մեհրդադ Ջաւադին, մասնաւորապէս, շեշտադրել է Չհարմահալ եւ Բախտիարիում գտնւող հայկական գերեզմանատների պատշաճ պահպանման, այդ տարածքների կանաչափատման, լուսաւորութեան ապահովման, ճանապարհների վերանորոգման անհրաժեշտութեան խնդիրները: