|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Իրանի Ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլիին և ևս 11 իրանցի գործիչներ հայտնվել են Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների ցանկում. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ըստ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ պատժամիջոցների պատճառը մարդու իրավունքների խախտումն են նշված գործիչների կողմից։ Մասնավորապես Ֆազլիին մեղադրվում է Իրանում 2019 թ. տեղի ունեցած ցույցերի ժամանակ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին հայտարարել է, որ ԱՄՆ-ի այս քայլը ցույց տվեց դրանից առաջ գործադրված պատժամիջոցների անարդյունավետությունը։
«ԱՄՆ ռեժիմի անօգուտ, կրկնվող և կույր պատժամիջոցները ՆԳՆ ղեկավարի, իրավապահ ուժերի հրամանատարի և այլ մեր պաշտոնյաների դեմ, ցույց է տալիս ԱՄՆ ռեժիմի թուլությունն ու հուսահատություն», - գրում է Մուսավին։