Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արմեն Աշոտյանը գրում է.
«Երեկ բարձրաձայնեցի Չմիավորված պետությունների շարժման Բյուրոյի հակահայկական հայտարարության մասին, շեշտելով արտաքին ճակատում դիվանագիտական պատշաճ աշխատանքով մեր բանակի ռազմական հաջողություններն ամրամնդելու անհրաժեշտությունը:
Այսօր մեր ԱԳՆ-ի կողմից աշխատանքի հստակ ծրագիր և ուղղություններ շեշտադրելու փոխարեն հնչել է հայտարարություն, որ իր ոճով ավելի հարիր կլիներ մեր օրերի իշխանական ինքնահավան և դատարկամիտ պատգամավորներին, քան երկրի արտաքին գերատեսչությանը:
Իհարկե, ցանկացած պահի ցանկացած տհաճ հայտարարություն կարելի է անվանել թղթի կտոր և առ ոչինիչ հայտարարել:
Սակայն այս կերպ արդյո՞ք փարատվում են անհանգստությունները, լուծվում արտաքին խնդիրները, վերանում մարտահրավերները և աշխատելու պարտավորությունները:
Իհարկե, ոչ:
Հարցեր, որոնք պետք է առաջանային ԱԳՆ-ի մոտ այս կապակցությամբ:
1. Չմիավորված պետությունների շարժման անդամ 120 պետություններից մի քանիսի հետ մենք ունենք շատ կարևոր օրակարգ և հարաբերություններ՝ Իրան, Լիբանան, Հնդկաստան, Բելառուս, Եգիպտոս: Արդյո՞ք տարվել է աշխատանք իրենց հետ՝ կանխելու նման միակողմանի հայտարարությունները:
2. Արդյո՞ք նման աշխատանք հիմա կտարվի, թե՞ կասենք "թղթի կտոր" ու կանցի կգնա:
3. Հայաստանը այդ կազմակերպության դիտորդ անդամ է: Արդյո՞ք պատրաստվում ենք բարձրաձայնել այս հարցը տվյալ կազմակերպույթունում:
4. Արդյո՞ք պատրաստվում ենք դեմարշ անել և լքել այդ կառույցը, եթե մեր ձայնլը լսելի չի դառնալու այդտեղ:
5. Արդո՞ք քայլեր ձեռնարկելու ենք կանխելու ադրբեջանական լոբիստների հետագա գործողությունները այդ կառույցում:
Երբ բանակը պահում է մեր սահմանները, մենք պարտավոր ենք պաշտպանել մեր պետական շահերը: Պետք է ոչ թե պախկվել մեր զինվորականների մեջքի հետևոմ, այլ մեր աշխատանքով թեթևացնել իրենց բեռը: Սա է արտաքին գերատեսչության թիվ մեկ խնդիրը»: